Շանթ Հարությունյան. «Նախագահականի դեմը պիտի նախագահականի դեմը պիտի էդ մլիցեքին տփեի»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնաական Մարտիրոսյանը քիչ առաջ մերժեց Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի՝ Ա. Հովհաննիսյանի կալանքը գրավով փոխելու մասին միջնորդությունը:

Դատարանում մեադրողը հարապարակեց Շանթ Հարությունյանի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ չլսեց մեղադրական եզրակացությունը՝ նշելով, որ «ամեն ինչ պարզ է»: Պատասխանելով իրեն մեղավոր ճանաչելու մասին հարցին՝ Շանթ Հարությունյանն ասաց. «Եթե մի տեղ սխալվել եմ, մեղավոր չեմ ուզում ասեմ, որ նախագահականի դեմը պիտի էդ մլիցեքին տփեի»:

Ալբերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս): Ալբերտ Մարգարյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը, մեղավոր չէ:

Կարդացեք նաև

Ալեք Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ ինքը մասնակցել է երթին, որովհետև գտնում է, որ ՀՀ իշխանությունը ժողովրդին հանձնել այլ կերպ հնարավոր չէ, քանի որ այն զավթված է մի քանի անձանց խմբավորումների կողմից:

Ըստ նրա՝ խորհրդային միությանը ծառայած քաղաքական գործիչները եկել են իշխանության, իսկ ինքը դուրս է եկել ազատագրելու իր երկիրը: Ա. Պողոսյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ընտրություն կատարում է վատի և վատագույնի միջև, սակայն ինքը ցանկանում է, որ ընտրություն կատարի լավի և լավագույնի միջև: «Մեղավոր չեմ ճանաչում, պա՞րզ չէ»,- ասաց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Արմեն Հովյաննիսյանն առաջարկեց չկարդալ իրեն առաջադրված մեղադրանքը՝ ժամանակ չկորցնելու համար՝ ասելով. «Մեղավոր չեմ ճանաչում, խուլիգանություն չեմ կատարել»:

Մեղադրողը, այնուամենայնիվ, հրապարակեց նաև նրան առաջադրված մեղադրանքը, որից հետո ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ինքն օգտվել է իր սահամադրական իրավունքից՝ արտահայտելով իր դիրքորոշումը Հայաստանում տիրող «բեսպրեդելի» դեմ: Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ ինքը յոթ ամիս է՝ կալանքի տակ չէ, այլ «իշխանական գերության մեջ». «Սահմանում թուրքերն են մեզ գերեվարում, ստեղ՝ դուք»:

Ավետիս Ավետիսյանը մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Ամբաստանյալ Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ:

Ամբաստանյալը հայտարարեց, որ հայտնաբերվածը հոգեմետ նյութ չէ, շների բուժման համար է նախատեսված: Հայկ Հարությունյանն ասաց, որ իրեն չեն կարող մեղադրել խուլիգանության մեջ, կարող են մեղադրել միայն ՀՀ սրտացավ քաղաքացի լինելու համար:

Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Նա հայտարարեց, որ իր համար մեղադրանքն անհասկանալի է, սակայն կարող է ասել, որ կատարել է իր պարտքը իր հայրենիքի հանդեպ, պատժիչ գործողություն է արել հայրենիքի թշնամիների նկատմամբ:

Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար: Նա ևս իրեն մեղավոր չճանաչեց: Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել: Նա իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չճանաչեց:

Սևակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա
մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նա ասաց, որ երկիրը սիրող յուրաքանչյուր մարդ պետք է սրտացավ լինի այն տղաների համար, ովքեր խաղաղ պայմաներում եղել են հրապարակում, նա իր զորակցությունը հայտնեց նրանց, ովքեր սրտացավ են երկիր համար:

Ս. Մնացականյանը հայտարարեց, որ ունենք արտաքին և ներքին թշնամի, արտաքին թշնամուն տվել ենք 6 հազար զոհ, իսկ ներքին թշնամուն՝ 1.5 մլն զոհ: «Մենք խուլիգանությունից հեռու ենք այնքան, ինչքան մեր կառավարությունը պետական մտածելակերպից»,- հայտարարեց ամբաստանյալը:

Տեսանյութեր

Լրահոս