Դատարանը մերժեց Արտակ Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի բողոքը ՀՔԾ քննիչի որոշման դեմ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դսատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը այսօր մերժեց Արտակ Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի բողոքը ՀՔԾ քննիչի որոշման դեմ:
Թե Արտակ Ղուկասյանը, թե՛ նրա հարազատները պնդել են, որ Ա. Ղուկասյանին առևանգել են, սակայն Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Նշենք, որ ՀՔԾ-ում քննված գործի շրջանակներում Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Այդ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ա. Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը դատարանում պնդում էր, որ պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ՝ եթե ընդունենք, որ առևանգման մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա գործ ունենք սուտ մատնության հետ:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դսատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

 

 

Տեսանյութեր

Լրահոս