Զինծառայողների և կանացի հագուստներ հագած համասեռամոլի դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ինքնիրավչության մեջ մեղադրվող երկու զինծառայողների գործով դատական նիստը: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ Դատախազության օրվա հետ կապված դատարան չէր ներկայացել գործով մեղադրողը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին:

Նշենք, որ երկու զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով, ինքնակամ թողել են զորամասը. Երևանի «Կիրովի» անվան զբոսայգու մուտքի մոտ հանդիպելով կանացի հագուստներ հագած համասեռամոլի և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 դրամ գումար (ՀՀ քրեական օրնսգրքի 322-րդ հոդված):

Տեսանյութեր

Լրահոս