Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալի համար շտապօգնություն կանչեցին դատարան

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շտապօգնություն հրավիրեց ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար: Վերջինս դատարանում հայտարարեց, որ իրեն վատ է զգւմ, գլխացավն ուժեղացել է: Նշենք, որ ամբաստանյալի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվել է, որ Արթուր Անդրեասյանը տառապում է հետևյալ հիվանդություններվ՝ «մնացորդային երևույթներ տարած իշեմիկ ինսուլտից հետո ձախ միջին ուղեղային զարկերակի ավազանում (թալամուսի), ցրված նյարդաբանական միկրոսիմպտոմատիկայով և աջակողմյան հիմիհիպեսթեզիայով, ձախ հետին ուղեղային զարկերակի անևրիզմա (իլիկաձև), դիսցիրկուլյատոր էնցեֆալոպատիա 1-ին աստիճան, ասթենիզացիա», որոնք համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման «պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» ցանկի չեն դասվում ծանր հիվանդությունների շարքին:

Եզրակացության հետևությունների մասում փորձագետները նշել էին, որ Արթուր Անդրեասյանի հիվանդությունները չեն կարող առաջացնել հոգեկան խանգարումներ, տվյալ հիվանդությունը ևս իր մեջ պարունակում է հատկանիշներ բարդանալու դեպքում բացասական հետևանքների առաջացման առումով. «Կանխագուշակել դրանց առաջացման ժամեկտները՝ հնարավոր չէ»:

Փորձագետները նշել էին, որ ներկայիս առողջական վիճակով Արթուր Անդրեասյանը կարիք չունի ստացիոնար բուժօգնության և կարող է գտնվել անազատության մեջ, գտնվելով ՔԿՀ-ի պայմաններում պարբերաբար բժշկական հսկողղության տակ՝ անհրաժշետության դեպքում ստանալով ախտանիշային բուժում:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Սարգսյանը փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո ասաց, որ եզրակացությունում բացակայում են գրառումները՝ ի՞նչ գրականությունից են օգտվել փորձագետները, ի՞նչ մեթոդիկա է կիրառվել, ուսումնասիրվե՞լ են Արթուր Անդրեասյանի՝ 2012թ. դեռևս դեկտեմբեր ամսվա փաստաթղթերը: Փաստաբանն ասաց, որ իր կարծիքով՝ իրենց պետք է ժամանակ տրամադրվի՝ եզրակացությունը ուսումնասիրելու և կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելու համար:

Կարդացեք նաև

Բուրգի գործով ամբաստանյալի համար շտապօգնության ժամանումից հետո ամբաստանյալը միջնորդեց հետաձգել դատական նիստը: Նա հայտարարեց, որ լավ չի զգում: Հաջորդ դատական նիտը տեղի կունենա հուլիսի 21-ին:

Դատական նիստ ընթացքում այսօր հարցաքննվեց տուժողներից մեկը, որի ցուցմունքները կներկայացնենք քիչ անց:

Տեսանյութեր

Լրահոս