Դատարանը որոշում է Ավետիք Չալաբյանի կալանքը վերացնել, որևէ խափանման միջոց չկիրառել. Դավիթ Բալայան
Դատավոր Դավիթ Բալայանն անհապաղ վերացրեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը, չկիրառեց որևէ խափանման միջոց, համարեց, որ դրա համար որևէ անհրաժեշտություն չկա, թեպետ Ավետիք Չալաբյանի թիմն առաջարկում էր կիրառել 15 միլիոն դրամ գրավ: Ավելին, ոստիկաններին հրահանգեց լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվելու դատական նիստերի դահլիճից:

