Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ դատախազին. «Սատանա եք». ԳԱԼԱ
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցեցին 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը: Մեղադրող կողմն առաջարկում է դատարանին Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ սույն գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով:
Գալա-ի փոխանցմամբ՝ լսելով մեղադրական ճառը՝ ամբաստանյալ Վահե Ղուկասյանը, դիմելով մեղադրող կողմը ներկայացնող դատախազներին, արձագանքեց. «Ցմահ դատեք էլի մեկից, պատժվելու եք, սրանք սատանա են»:
Ամբողջությամբ՝ սկզնաղբյյուր կայքում: