Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը վերսկսվեց. ներկաները դուրս եկան դատական նիստերի դահլիճից

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը: Դատարանն արդեն անցել էր դատական վիճաբանությունների փուլին և այսօր դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանգես գար գործով մեղադրողը, սակայն հենց նրա միջնորդությամբ այսօր վերսկսվեց դատաքննությունը. մեղադրողը միջնորդեց վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ պետք է հրապարակվեն քրեական գործի որոշ փաստաթղթեր, ինչպես նաև պետք է լսեն ամբաստանյալին:

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն առարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանը բավարարեց բավարարել մեղադրողի միջնորդությունն ու վերսկսեց դատաքննությունը: Դրանից հետո դատարանում ներկա անձինք դուրս եկան դատարանի դահլիճից. այժմ դատարանում միայն դատավարության մասնակիցներն են ու լրագրողները:

Տեսանյութեր

Լրահոս