
Դատարանը մերժել է. Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպանների բողոքը. նրանք բողոքարկել էին Ն. Մելքոնյանին կալանավորելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ն. Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` ավելացնելով, որ իրենք ներկայացրել են նաև գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն, ինչը նույնպես մերժվել է:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկեն վճռաբեկ դատարան, հավանաբար կսկեն միջնորդություններ ներկայացնել թե՛ նախաքննական մարմնին, թե՛ գլխավոր դատախազին:
Հիշեցնենք, որ Ներսես Մելքոյանյանը կալանավորվել է հունիսի 9-ին. նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):