Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով Առաջին ալիքն անցկացնում է մրցույթ, որի հայտերն արդեն ընդունվում են:
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։
«Հայա» փառատոնի շրջանակում կայացած Զազի և 50 Cent-ի տպավորիչ համերգներից հետո հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «Լեդ Զեփելին սիմֆնիկ»-ի (Led Zeppelin Symphonic) համերգը:
50 Cent-ը, ով երեկ համերգ է ունեցել «Հրազդան» մարզադաշտում, Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ես առաջին հիփ հոփ կատարողն եմ, որը ելույթ է ունենում Երեւանում, Հայաստանում։ GLG. Greenlight Gang: Ես կվերադառնամ»:
Զույգն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։
Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափո Սահակյանը, Արփին և երաժիշտ ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել:
2011 թվականից իրականացվում է Billboard Icon Award մրցանակաբաշխությունը, որը 2021թ. պայմանագիր է կնքել Լաս Վեգաս միջազգային լրատվամիջոցների ասոցիացիայի հետ և համատեղ իրականացնում է Diamond Award ամենամյա մրցանակաբաշխությունը:
«Ռեինկարնացիա» ռեգի խումբը և հանրահայտ երգիչ Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին են ներկայացրել «Կանցնեն օրեր» երգը:
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը յուրովի են մեկնաբանել հանրահայտ System Of a Down խմբի Wake up երգը: Այն համադրելով «Մոկաց հարսներ» հայկական ժողովրդական երգի հետ՝ ստացել են «Wake up հարսներ» երգը:
Սոֆի Մխեյանն ու Hayat Project-ը հանդես են եկել զուգերգով: Նրանք երկրպագուներին են ներկայացրել «Ամպերից վեր» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
Սևակ Խանաղյանն ու Եկատերինա Կովսկայան երկրպագուներին են ներկայացրել «Ալֆա և Օմեգա» երգը:
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի օգոստոսին Սոչիում, հետաձգվել է: Այն նախատեսվում է անցկացնել 2023-ին:
«Տետ ա տետ» հաղորդման հեղինակ Մհեր Բաղդասարյանը ներկայացրել է նոր թողարկումը, որի հյուրը Ուկրաինայի ամենահայտնի արտիստներից մեկն է՝ Մաքս Բարսկիխը: – Ողջույն, Մաքս: Շնորհակալ եմ զրուցի իմ առաջարկն ընդունելու համար: Կարևոր է պատմել Ուկրաինայի ներկայիս պատմությունը… – Գիտես, հիմա ես օգտագործում եմցանկացած հնարավորություն լսված լինելու համար: Եվ շնորհակալ եմ քեզ այս հարցազրույցի համար: Տվյալ դեպքում […]
Իվետա Մուկուչյանը հանրության լայն շրջանակին է ներկայացրել Երևանում տեղի ունեցող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության համար իր գրած «Ես պատրաստ եմ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, երաժշտասերների դատին է հանձնել «Սիրո ռիթմ» երգը, որն արդեն համացանցում է:
Իտալական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Եվրատեսիլ-2022-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթին: Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում և իտալական մամուլում։
Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց Գարիկ Պապոյանը: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսպանիային:
Այսօր՝ Հայաստանի ժամանակով՝ ժամը 23:00-ին, Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն իր SNAP երգով ելույթ կունենա 8-րդ համարի ներքո:
Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և օտարազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Վահան Տերյանի ստեղծագործությանը:
«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա ութերորդ համարի ներքո:
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքում, Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա առաջին կեսին:
Իմ Շուշի. Անդրեի երգի պրեմիերան
Քվեարկելու համար մրցույթի օրը «Եվրատեսիլին» հետևեք ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ: Հայաստանից Ռոզայի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Ու ընդհանրապես, դուք իմ գործունեությանը առհասարակ հետևե՞լ եք) Գոնե մեկ անգամ երգերս լսե՞լ եք))
Արկադիի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակի հերոսները երգչի կինն ու երեխաներն են: Երգիչը կարծում է, որ չկա ավելի թանկ բան, քան ընտանիքն ու ընկերներն են, ու այդ միտքը իր երգերի միջոցով փորձում է հասցնել շատերին:
Երգչուհի Ռոզա Լինը, որը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը, Իտալիայում է: Երգչուհին արդեն անցկացրել է իր ելույթի առաջին փորձը Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում:
«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ Հայաստանը հաղթեց մրցույթում, և «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը քավր տարբերակով կատարել են շվեդ երգչուհի Լորինի «Էյֆորիա» (Euphoria) երգը, որը հաղթել է «Եվրատեսիլ-2012»-ին: Երգչուհիների կատարումը հրապարակվել է Armenia In Eurovision-ի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը Courage World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում հետաձգել է Եվրոպայում ծրագրած համերգները շարունակվող ուժեղ մկանային սպազմերի պատճառով: Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ում հրապարակած տեսանյութում:
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը Հանրային հեռուստաընկերությունում մասնակցել է վերջին փորձին, որն արդեն կշարունակվի Թուրինում՝ համաեվրոպական մրցույթի մեծ բեմում: