Ռոզա Լինը նոր երգ է հրապարակել
Երգչուհի Ռոզա Լինը, որին լայն ճանաչում բերեց եվրատեսիլյան «Snap»-ը, երկրպագուներին նոր երգ է ներկայացրել:
Hallelujah (My Story) ստեղծագործությունն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Մի առիթով Ռոզա Լինը նշել է՝ երբ հասկացել է, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ, որ պետք է երաժիշտ լինի, իր կյանքն այլ իմաստ է ստացել: «Չեմ պատկերացնում, որ կարող եմ արվեստից դուրս որևէ այլ բանով զբաղվել: Գիտեմ, որ այստեղ եմ երաժշտություն ստեղծելու համար և ուզում եմ, որ խոսքերս ձևական չընդունվեն: Դա շատ փոքր տարիքում եմ հասկացել: Երաժշտությունն իմ կյանքը չի փոխել, այն ստեղծել է իմ կյանքը, այն իմ կյանքն է»,-շեշտել է Ռոզա Լինը:
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրել է Ռոզա Լինը: Նրա «Snap» երգը դարձել է մրցույթի ամբողջ պատմության ընթացքում ամենաշատը հնչած երկու երգերից մեկը: Երգի հաջողությունից հետո Վանաձորում ծնված և մեծացած երգչուհին պայմանագիր է կնքել «Columbia Records»-ի հետ: