Բաժիններ՝

«Հանգիստ թողեք ինձ այսօր». Նունե Եսայանը նոր երգ է հրապարակել

ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը նոր երգ է հրապարակել:

«Հանգիստ թողեք ինձ այսօր» երգի տեսահոլովակը, որում հայկական բնաշխարհն է իր ողջ գեղեցկությամբ, երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Անուշ Ալեքսանյանն է, գործիքավորումն իրականացրել է «Կարեն և Սևակ» ընկերությունը:

Նունե Եսայանը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 5-ին Երևանում: Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1986-ին ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ: Հետագայում որոշել է փոխել մասնագիտությունը: 1988-ին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր, երգիչ Արթուր Գրիգորյանը: 1990-ին ավարտելով քոլեջը` ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ:

Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների: 1993-1995 թվականներին բացակայել է Հայաստանից և երաժշտական գործունեություն ծավալել արտերկրում:

Թողարկել է ավելի քան տասը ձայնասկավառակ, նկարահանել է 20-ից ավելի տեսահոլովակներ: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Երգացանկում գերակշռում են ժողովրդական ստեղծագործությունները: 2006 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս