Վիճակը շատ վատ է, շատ․ Մեզ ցեղասպանում են. Ռազմիկ Ամյանը կոչով է դիմել
Երգիչ Ռազմիկ Ամյանը սոցցանցերի իր ուղերձ է հղել` Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Գնալով շատ ավելի ծանրանում է արցախցիներիս վիճակը։ Ինչպես գիտենք, սնունդն էլ է թերի, դեղորայքն էլ է թերի, չգիտես ինչու՝ միջազգային հանրութունը լռում է դրա մասին, լուծումներ չեն կարողանում գտնել։
Այսօր ակնհայտ է, որ ցեղասպանում են մեզ, ցեղասպանում են Արցախիս ժողովրդին։ Հասկանում եմ՝ ինչու համար է այդպես։ Ցանկությունս մեկն է. եթե իմ խոսքը լսելի կլինի աշխարհին, ես երջանիկ կլինեմ։ Խնդրում եմ միջազգային կազմակերպություններին ուշադիր լինել ու այս հարցին լուծում տալ։
Իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել։
Բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, մեզ բոլորիս՝ համբերություն։
Վիճակը շատ վատ է, շատ»։