
Սուպեր Սաքոն Բեյրութում արժանացել է Life Time Achievement մրցանակի

Բեյրութում կայացել է «Beirut Golden Awards» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայ ռեփեր Սուպեր Սաքոն ստացել է Life Time Achievement մրցանակը։ Այս մասին ռեփերը կիսվել է ինստագրամյան էջի Story բաժնում։
«Life Time Achievement Award, բայց ես դեռ նոր եմ սկսում»,- գրել է նա։
Հավելենք, որ օրեր առաջ Սաքոն բացօթյա համերգ էր ունեցել Երեւանում, որի ժամանակ բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով խնդրի շուրջ։