Սոնա Ռուբենյանը երկրպագուներին է ներկայացրել «Առաջինս» երգը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը երկրպագուների դատին է հանձնել «Առաջինս» երգը՝ նվիրված իր առաջնեկին: Երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Նորայր Ստեփանյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում:
2012 թվականին մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին՝ նա դառնում է մրցույթի հաղթող։
2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, ներկայացրել հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:
Լուսանկարը՝ Սոնա Ռուբենյանի ֆեյսբուքյան էջից