Իմ զգեստն այս ուշագրավ արձանի ժամանակակից ներկայացումն է. Բրյունետ
«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը մրցույթի բացմանը, որը տեղի է ունեցել մայիսի 7-ին Լիվերպուլում, կապույտ գորգի վրա քայլել է յուրահատուկ զգեստով, որի դիզայները Նարեկ Ջհանգիրյանն է:
Ավելի վաղ Ջհանգիրյանն «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում գրել էր.
«Ես ոգեշնչվել եմ Մայր Հայաստանի արձանից: Կնոջ այս հզոր մետաղական քանդակը կարելի է տեսնել քաղաքի կենտրոն մտնելիս, այն խորհրդանշում է հայ կանանց ուժը, հզորությունն ու գեղեցկությունը: Իմ զգեստն այս ուշագրավ արձանի ժամանակակից ներկայացումն է և նախատեսված է հարգանքի տուրք մատուցելու հայ կնոջ տոկուն ոգուն»:
«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը «Future Lover» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում 2-րդ համարի ներքո: