
Արամ Mp3-ն Երևանին նվիրված նոր երգ է հրապարակել
Արամ Mp3-ն երկրպագուներին է ներկայացրել «Շատ ապրես, Երևան» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Հոլովակում Երևանը նկարագրող արխիվային լուսանկարներ են, հայտնի մարդիկ ու իրադարձություններ:
Երգի երաժշտության հեղինակները Կարենն ու Սևակն են, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, միքսն ու մասթերինգը՝ Մարտին Միրզոյանի:
Անիմացիայի հեղինակը Օնիկ Գաբոյանն է: