Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին արտիստը
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:
Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան է: Նրա օգտին քվերակել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը:
Հոդվածում մեջբերվում է Բրյունետի եվարտեսիլյան երգի մի քանի տող և ասվում. «Նա որոշեց լինել լավը, անել լավն ու լինել ավելի լավը, և դուք լսեցիք նրան»:
«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։