Երեք շաբաթ պետք է վիրակապով մնալ. Մոտը պատմել է երևանյան ելույթի ժամանակ ստացած վնասվածքի մասին
Ռուսական շոուբիզնեսի աստղերից Մոտը, որը հուլիսի 2-ին համերգով հանդես եկավ Երևանում, սակայն վնասելով ուսը, ստիպված եղավ բեմից հեռանալ նախատեսվածից շուտ, հայտնում է, որ արդեն ամեն ինչ կարգին է, բայց երեք շաբաթ վիրակապով է մնալու:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր անհանգստացել են ինձ համար: Ամեն ինչ կարգին է, ուսս ուղղել են: Երեք շաբաթ պետք է վիրակապով մնալ, սակայն դրանք չնչին բաներ են, հետո կրկին ՄՌՏ, ռենտգեն պետք է արվեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գուցե նաև վիրահատություն, իսկ մինչ այդ պետք ապրել»,-այս մասին Մոտը նշում է «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հրապարակած տեսանյութում:
Նա երևանյան հանդիսատեսին շնորհակալություն է հայտնում խենթ համերգի համար, խոստանում Հայաստան վերադառնալ հաջորդ տարի և երգել բոլոր այն երգերը, որոնք չերգեց երեկոյին:
«Բարություն, սեր, լույս և առողջություն եմ մաղթում ձեզ»,-եզրափակում է երգիչը