Բաժիններ՝

«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Look at birds» երգը

«Նեմրա»-ն երաժշտասերներին է ներկայացրել «Look at birds» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

Հոլովակը ստեղծվել է դիզայներ Ֆաինայի հետ համագործակցությամբ: Տեսահոլովակում մոդելները ներկայացնում են դիզայների հագուստների նոր հավաքածուն:

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է, ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը:

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին: Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31