
«Արցախի ձայն»-ի Արթուր Գալստյանը նոր երգ ունի
«Արցախի ձայն» խմբի մենակատար ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ հանրության դատին է ներկայացրել իր նոր «Գիշերով» երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակն ինքն է:
Արթուրն իր հեղինակային երգերում փորձում է ստեղծել ուրույն ոճ եւ իր վառ տաղանդով տեղ գտնել այսօրվա հայկական էստրադայում: Նրա մասին այսպիսի կարծիք ունեն շատ մասնագետներ՝ սկսած «Արցախի ձայն» նախագծի ղեկավար Լիռա Քոչարյանից վերջացրած այնպիսի երաժիշտներով, ինչպիսիք են Կարեն-Սեւակը, երգիչ Ռազմիկ Ամյանը եւ այլք։ Նրանք բոլորը փորձում են օգնել երիտասարդ արտիստին՝ խորհուրդներով, աջակցելով եւ ոգեշնչելով:
Ի դեպ, երիտասարդ հեղինակ-կատարողի երգերում սիրելի թեման սերն է՝ իր բոլոր դրսեւորումներով։