Բաժիններ՝

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ. հյուրընկալող է ընտրվել Շվեդիայի Մալմյո քաղաքը

Շվեդիայի Մալմյո քաղաքը կհյուրընկալի Եվրատեսիլ 2024-ը, իսկ երեք կենդանի շոուները տեղի կունենան մայիսի 7-ին, 9-ին և 11-ին: Այս մասին գրել է Euronews Culture-ը;

Ծովափնյա քաղաքը պատրաստվում է ընդունել հաջորդ տարի Եվրատեսիլ երգի 68-րդ մրցույթը։

Եվրատեսիլ 2023-ն անցկացվել էր Լիվերպուլում, և հաղթող էր ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն իր Tattoo երգով։ Նա հավաքել էր 583 միավոր։

Այս հաղթանակը Լորինի համար 2-րդն էր․ առաջինը 2012 թվականին էր «Euphoria» երգով։

Նա դարձել է առաջին կինը, որը 2 երկու անգամ հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31