2025 թ. Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել հունգարացի-բրիտանացի գրող Դևվիդ Սոլոյը
Հունգարացի-բրիտանացի գրող Դևվիդ Սոլոյը 2025 թ. Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել իր «Մարմին» վեպի համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Ժյուրիի նախագահ Ռոդի Դոյլը նշել է, որ հանձնաժողովի անդամները երբեք նման ստեղծագործության չեն հանդիպել։ «Սա շատ առումներով մռայլ գիրք է, բայց այն կարդալը հաճույք է», – ասել է նա։
Սոլոյի վեցերորդ գեղարվեստական ստեղծագործությունը պատմում է Իշտվան անունով մի մարդու կյանքի մասին՝ Հունգարիայում անցկացրած երիտասարդությունից մինչև Լոնդոնի բարձրաշխարհիկ հասարակություն։ Վեպում քննության են առնվում արիության, դասային պատկանելության, միգրացիայի և տրավմայի թեմաները։
Նոյեմբերի 10-ի երեկոյան Լոնդոնում կայացած արարողության ժամանակ Սոլոյը նաև ստացել է 50 000 ֆունտ ստեռլինգ պարգևատրություն։ Ավելի վաղ նա արդեն մրցանակի շորթլիսթում էր հայտնվել 2016 թվականին։
Բուքերյան մրցանակը շնորհվում է ամեն տարի անգլերեն լեզվով լավագույն գրքին, անկախ հեղինակի քաղաքացիությունից։ 2024 թվականին հաղթող է ճանաչվել բրիտանացի գրող Սամանթա Հարվին՝ իր «Ուղեծրում» վեպով։

