
Samsung-ը պլանավորում է ավելի անվտանգ Galaxy Note 8 թողարկել

Հարավային Կորեայի Samsung ընկերությունը մտադիր է շարունակել Galaxy Note առևտրանիշի ներքո սմարթֆոնների թողարկումը, նոր մոդելը՝ Note 8-ը, կլինի ավելի անվտանգ և ինովացիոն, հայտարարել է ընկերության շարժական հեռախոսների ստորաբաժանման ղեկավար Դոնջին Կոհը: «Ես լավագույն, ավելի անվտանգ և նորաստեղծական Note 8 կթողարկեմ»,- ասել է Կոհը Cent պորտալին:
Հունվարի 23-ին Samsung-ը ներկայացրել է իր արտադրանքի անվտանգության բարձրացման պլանը: Այսպես, ընկերությունը կատարելագործել է կուտակչային մարտկոցների անվտանգության ստուգման ծրագիրը, բարելավել անվտանգության միջոցները, որոնք կարգավորում են սարքերի յուրաքանչյուր տարրի ստանդարտները, ներառյալ ընդհանուր կառուցվածքը և օգտագործվող նյութերը, ինչպես նաև ծրագրային ապահովումը:
Ավելի վաղ Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել է կուտակիչների կառուցվածքը և թերությունները հավաքման գործընթացում: Samsung-ի ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք և 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային և ծրագրային բաղադրիչները, հավաքումը և առաքումը խանութներ: Ընկերությունը ներողություն է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից և շարժական գործարկուներից՝ խոստանալով սահմանել անվտանգության բազմամակարդակ կանոնակարգ և այսուհետեւ թույլ չտալ նման խնդիրների առաջացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: