#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:

Օրեր առաջ այս դատարանում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ միանգամից 3 դատական նիստ էր նշանակված:

Հրատապության կարգով քննվում էր ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը:

Դատավորներ Գիվի Հովհաննիսյանն ու  Արամ Գրիգորյանը մերժեցին մեղադրանքի կողմի միջնորդությունը Սերժ Սարգսյանի վերաբերյալ բացակայության արգելք կիրառելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Միջնորդություն ներկայացնող հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը, հիշեցնենք, միջնորդություն էր ներկայացրել Սերժ Սարգսյանի վերաբերյալ բացակայելու արգելք կիրառելու մասին, քանի որ իբր թե օպերատիվ տեղեկություն է ունեցել, որ 3-րդ նախագահը պատրաստվում է լքել երկիրը:

Հույսը դատավորներից կտրելով՝ իշխանությունն, այնուամենայնիվ, գտավ ճանապարհը՝ ինչպես փակի 3-րդ նախագահի ելքը երկրից… Փորձված ճանապարհով՝ նոր մեղադրանք առաջադրելով:

Այսօրվա դատական նիստը սկսվեց ու հետաձգվեց գրեթե միաժամանակ՝ մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանի բացակայության պատճառով: Պաշտպանի տեղեկացմամբ՝ նա ունի առողջական խնդիր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930