
NASA-ն Պլուտոնի վրա New Horizons-ի «վայրԷջքի» գունավոր հոլովակ է հրապարակել

NASA-ն առաջին անգամ հրապարակել է գունավոր հոլովակ, որտեղ ցուցադրել է New Horizons զոնդի մոտենալը Պլուտոնին:
Հոլովակը մոնտաժվել է ավելի քան հարյուր բարձրորակ լուսանկարներից, որոնք զոնդի կողմից արվել են 2015 թվականի ամռանը: Այն ժամանակ ապարատին հաջողվել էր գաճաճ մոլորակին մոտենալ նվազագույն տարածությամբ՝ 12500 կիլոմետր:
Պարզվել է, որ արված լուսանկարները բավարար են երկնային մարմինի վրա «վայրԷջքի» տեսագրությունը մոնտաժելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: