
Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ միջտեսակային մակարդակում օրգան են աճեցրել ցողունային բջիջներից. NHK

Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ կարողացել են առողջ ենթաստամոքսային գեղձ աճեցնել առնետի մարմնում՝ օգտագործելով մկան ցողունային բջիջներ: Այս մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը:
Գիտնականներին աշխարհում առաջին անգամ հաջողվել է կենդանի օրգանիզմի կառուցվածքային մաս վերարտադրել միջտեսակային մակարդակում. մի էակի օրգան աճեցնել մյուսի մարմնում: Մկան մարմնում փոխպատվաստումից հետո ենթաստամոքսային գեղձը լիովին գործել է: Գիտնականների կարծիքով՝ այս գիտափորձի հաջողությունը հնարավորություն է բացում կենդանիների մարմիններում մարդու օրգանների աճեցման համար՝ հետագա փոխպատվաստման նպատակով, սակայն նման փոխպատվաստաբանության հեռանկարները բազմաթիվ էթիկական հարցեր են հարուցում միջազգային բժշկական հանրակցության մեջ:
Հետազոտական խմբի հաջորդ քայլը կդառնա խոզի մարմնում կապիկի օրգանների աճեցման փորձը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: