7 հավելվածներ, որոնք կօգնեն հագենալ քնից
Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդն իր կյանքի 1/3-ը ծախսում է քնելու վրա: Բայց անգամ այս ժամանակը չի հերիքում, որպեսզի լիարժեք հագենանք քնից: Առաջարկում ենք ծանոթանալ 7 Android հավելվածների, որոնք կօգնեն կարգավորել քունը և վերջապես հագենալ քնից:
Twilight: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թվային սարքերի կապույտ էկրանը գրգռիչ ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա: Սա կարող է բացասական ազդել առողջ քնի վրա: Այնպես որ, եթե չեք կարողանում հրաժարվել քնից առաջ կարդալու կամ հեռախոսով խաղալու սովորությունից, կարող եք օգտագործել Twilight հավելվածը, որն առավոտյան և գիշերը կարգավորում է հեռախոսի ֆոնը՝ տալով դրան թեթև կարմիր երանգ:
SleepyTime: Bedtime Calculator: Խելացի մարդիկ ասում են, որ, եթե ուզում եք շուտ արթնանալ, պետք է սովորեք շուտ քնել: SleepyTime հավելվածը կօգնի ձեզ սովորել այս դասը: Այն կօգնի ձեզ հաշվել, թե որքան է անհրաժեշտ առողջ քնի համար: Հավելվածի միջոցով կարող եք կազմել գրաֆիկ, ըստ որի՝ կկարգավորեք ձեր քունը՝ կախված տարիքից, առողջական վիճակից:
Relax Melodies: Sleep & Yoga: Կան մարդիկ, ովքեր քնում են դեռ գլուխը բարձին չդրած: Բայց կան նաև մարդիկ, ովքեր չեն կարողանում քնել մի քանի ժամ՝ անգամ շատ հոգնած լինելու դեպքում: Այս հավելվածը նախատեսված է մարդկանց երկրորդ տիպի համար: Հավելվածում կգտնեք հատուկ ձայներ, որոնք կօգնենք ձեզ թուլանալ և քնել:
Sleep Timer (Turn music off): Շատերը սիրում են քնել երաժշտության ներքո: Այս երաժշտական փլեյերը կօգնի, որպեսզի երաժշտությունն ամբողջ գիշեր հնչելու փոխարեն՝ հնչի միայն ձեր կողմից սահմանված որոշակի ժամանակահատվածում:
Monster Scanner: Այս հավելվածը կօգնի այն ծնողներին, ում երեխաները վախենում են հրեշներից, վամպիրներից և նման կերպարներից: Այս սկաները հեռախոսում տեղադրելուց հետո ձեր երեխան կարող է հանգիստ քնել, քանի որ սենյակի բոլոր կողմերը, որտեղ հնարավոր է՝ լինեն չարագործներ, երևում է հեռախոսի էկրանին:
Night Light: Եթե վերը նշված հավելվածը չի օգնում, և ձեր փոքրիկը շարունակում է վախենալ մթությունից, ապա կարող եք օգտագործել Night Light գիշերային լուսատուն:
Այն կօգնի ոչ միայն լուսավորել սենյակը, այլև կմիացնի երգեր, անտառային կամ բնական երևույթների ձայներ, որոնք կօգնեն հանգստանալ:
Sleep as Android: Առողջ քնի համար շատ կարևոր է կարգավորել քնի ռեժիմը: Այս խելացի զարթուցիչը կօգնի ձեզ այդ հարցում: Զարթուցիչը կարթնացնի ձեզ այն ժամանակ, երբ կհասկանա, որ դուք արդեն բավականին քնել եք և պետք է արթնանաք: Բացի այդ, զարթուցիչը կհիշեցնի ձեզ, թե երբ է պետք պառկել քնելու:
Սիրարփի Աղաբաբյան