Բաժիններ՝

Հութիները դադարեցրել են հարձակումներն Իսրայելի և Կարմիր ծովով անցնող նավերի վրա

Եմենի հութիները վստահեցրել են, որ ներկայում հարվածներ չեն հասցնում Իսրայելին և իսրայելական նավերին, բայց պատրաստ են վերսկսել գրոհները Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքում:

Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը. եթե թշնամին վերսկսի ագրեսիան Գազայի հատվածում, ապա մենք կվերսկսենք մեր ռազմական գործողություններն Իսրայելում և կվերականգնենք իսրայելական նավագնացության նկատմամբ արգելքը Կարմիր և Արաբական ծովերում», – ասվում է հութիների գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Յուսուֆ Հասան ալ Մադանիի՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին հասցեագրված նամակում։

Գործակալությունը նշում է, որ մինչև այժմ հութիները պաշտոնապես չեն հայտարարել Իսրայելի դեմ իրենց արշավը դադարեցնելու մասին։

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եմենի հութիներն ակտիվացրին գրոհները տարածաշրջանում, մասնավորապես, թիրախավորելով Կարմիր ծովով և Բաբ էլ Մանդեբի նեղուցով նավարկող նավերը։

2025 թ. հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի իշխանությունները և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի հատվածում հակամարտության կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930