Թրամփը սպառնում է դատի տալ BBC-ին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ բրիտանական BBC հեռուստաընկերությանը՝ 2024-ին թողարկված վավերագրական ֆիլմում իր խոսքերը խեղաթյուրելու համար։
Թրամփի փաստաբանները պահանջում են մինչև գալիք ուրբաթ բոլոր օնլայն հարթակներից հեռացնել վիճահարույց հաղորդումը։ «Հակառակ պարագայում ԱՄՆ նախագահի փաստաբանները սպառնում են դատի տալ BBC-ին՝ առնվազն 1 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելով», – հաղորդում է Reuters-ը։



