Բաժիններ՝

Ինչպես պահպանել Instagram-ի լուսանկարներն ու տեսանյութերը՝ առանց ավելորդ ծրագրերի և հավելվածների

Instagram-ում կարելի է տարատեսակ լուսանկարներ և տեսանյութեր գտնել։ Lifehacker.ru կայքը գրում է, որ ցանկության դեպքում կարող եք դրանք հեշտությամբ պահպանել համակարգչում՝ փոքրիկ խորամանկության միջոցով։ Ինչպես հայտնի է, ծառայության հեղինակները չեն նախատեսել գործիքներ, որոնք թույլ են տալիս ներբեռնել լուսանկարները կամ տեսանյութերը։ Դա արվել է մտավոր սեփականության իրավունքի խախտումները կանխարգելելու նպատակով։

Սակայն այս սահմանափակումը շրջանցելը շատ հեշտ է։ Այդ նպատակով հարկավոր է Google Chrome բրաուզերում բացել ձեզ հարկավոր լուսանկարի էջը, ապա սեղմեք մկնիկի աջ անկյունը և ընտրեք «Դիտել էջի կոդը» հրահանգը։

Ձեր առջև կհայտնվի էջի html կոդը։ Միասին սեղմեք Ctrl և F կոճակները։ Հարկավոր է գտնել ․jpg ֆորմատի ֆայլը։

Կարդացեք նաև

Էջում առաջին իսկ արդյունքը ցույց կտա անհրաժեշտ հղումը։ Այդ հղումը բացեք նոր էջում։ Ձեզ ընդամենը մնում է լուսանկարը պահպանել համակարգչում։ Դա կարելի է անել մենյուի օգնությամբ, որտեղ պետք է ընտրել «Պահպանել լուսանկարը որպես» հրահանգը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս