
Opportunity-ն Մարսի մակերևույթից լուսանկարել է լուսինը

Մարսի մակերևույթին գտնվող Opportunity ռովերը լուսանկարել է Դեյմոսին՝ այս մոլորակի երկու արբանյակներից մեկին: Երեք լուսանկարները, որոնցից NASA-ն անիմացիա է կազմել, մատչելի են գործակալության կայքում:
Լուսանկարները կատարվել են հունվարի 14-ին Opportunity-ի, որն այդ ժամանակ մոլորակի վրա էր գտնվում մարսյան 4212-րդ օրը, համայնապատկերային խցիկով: NASA-ի ներկայացրած անիմացիայում Դեյմոսի պայծառությունը նվազեցված է: Ֆոտոխմբագիրներն այս կերպ աշխատել են աստղերն ավելի լավ ցուցադրել գիշերային երկնքում:
NASA-ի Opportunity ռովերը դեպի Մարս է արձակվել 2003 թվականի հուլիսի 7-ին Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանից՝ Delta II տանող հրթիռի միջոցով: Ենթադրվում էր, որ այն Կարմիր մոլորակի վրա կաշխատի 90 օր, սակայն շարունակում է գործել մինչ օրս: