Բաժիններ՝

Քադաֆիի որդին ազատ է արձակվել շուրջ 900 հազար դոլարի գրավի դիմաց

Լիբանանի իշխանությունները ազատ են արձակել Հաննիբալ Քադաֆիին՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն, այն բանից հետո, երբ նրա պաշտպանները վճարել են Լիբանանի դատարանի կողմից սահմանված 893 000 դոլարի չափով գրավը։

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

Հրապարակման համաձայն՝ Հաննիբալ Մուամմար Քադաֆին նոյեմբերի 10-ի երեկոյան ազատ է արձակվել Ներքին անվտանգության ուժերի բանտից և խիստ հսկողության ներքո մեկնել Բեյրութում գտնվող իր տուն։

Al Modon լրատվականի փոխանցմամբ՝ առաջիկայում նա մասնավոր ինքնաթիռով, հավանաբար, կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ինչպես նշել է փաստաբան Շարբել Խուրին, գրավը ապահովվել է Լիբիայի կառավարության պատվիրակության` նախորդ շաբաթ Լիբանան կատարած այցի շնորհիվ։ Նախկինում դատական ​​իշխանությունները պահանջել էին 11 միլիոն դոլարի գրավ նրա ազատ արձակման համար։

Հաննիբալ Քադաֆին կալանավորված էր 2015 թվականից ի վեր։ Նրան մեղադրել են գրեթե չորս տասնամյակ առաջ, երբ Քադաֆին ընդամենը երեք տարեկան էր, լիբանանցի շիա հոգևորական Մուսա աս-Սադրի, նրա օգնականի և լրագրողի անհետացման մասին տեղեկատվությունը թաքցնելու համար։ Բեյրութում նրանց անհետացման համար մեղադրվել էր Մուամմար Քադաֆին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս