Բաժիններ՝

Ինչպե՞ս իմանալ՝ որքանով է ձեր սմարթֆոնը պաշտպանված ջրից և փոշուց

Հեռախոս ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա պաշտպանվածությանը: Շատ կարևոր է իմանալ, թե արդյո՞ք այն կդիմանա երկար ժամանակ, թե՞ մեկ անգամ վայր գցելուց հետո ստիպված կլինեք հրաժարվել դրանից:

Սպորտն ու ակտիվ ապրելակերպը հիմա շատ թրենդային են: Հեռախոս արտադրող ընկերությունները անում են ամեն բան, որպեսզի բավարարեն ակտիվ ապրելակերպ ունեցող մարդկանց, մասնավորապես մարզիկների և ճանապարհորդների պահանջները:

Գովազդներում հաճախ կարելի է հանդիպել գաջեթների, որոնք ընկնում են շատ բարձր տեղից, թավալվում են փոշու մեջ կամ թրջվում են անձրևի տակ:

Այնուամենայնիվ, հեռախոս ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն այդ գովազդներին, այլև հեռախոսի տուփի վրա գրված անվտանգության նիշերին:

Յուրաքանչյուր հեռախոս, որ համարվում է պաշտպանված, պետք է համապատասխանի IEC 60529 (DIN 40050, ГОСТ 14254) միջազգային ստանդարտին: Ըստ այս ստանդարտի, հեռախոսի վրա դրվում է համապատասխան կոդավորումը: Այն սովորաբար բաղկացած է երկու տառից և երկու թվից: Թվերից առաջինը ցույց է տալիս, թե որքանով է հեռախոսը պաշտպանված օտար մարմիններից, իսկ երկրոդը՝ որքանով է պաշտպանված ջրի կաթիլներից:

Հենց այս թվերին է պետք ուշադրություն դարձնել հեռախոս ընտրելիս: Առաջարկում ենք ծանոթանալ, թե որքանով են պաշտպանված հեռախոսները՝ կախված կոդավորման թվերից:

Առաջին նիշը, որը ցույց է տալիս՝ որքանով է հեռախոսը պաշտպանված օտար մարմիններից

0 – պաշտպանությունը բացակայում է
1 – 50 մմ և ավելի դիամետրով մարմինների թափանցում
2 – 12,5 մմ և ավելի դիամետրով մարմինների թափանցում
3 – 2,5 մմ և ավելի դիամետրով մարմինների թափանցում
4 – 1 մմ և ավելի դիամետրով մարմինների թափանցում
5 – սարքավորումը պաշտպանված է փոշուց
6 – սարքավորումը անթափանցելի է փոշու համար

Երկրորդ նիշը՝ որքանո՞վ է սարքավորումը պաշտպանված ջրից

0 – սարքավորումը պաշտպանված չէ
1 – պաշտպանված է ուղղահայաց ընկնող կաթիլներից
2 – սարքավորումը պաշտպանված է ուղղահայաց ընկնող կաթիլներից, դրա՝ 15° թեքության դեպքում
3 – սարքավորումը պաշտպանված է ուղղահայաց ընկնող կաթիլներից, դրա ՝ 60° թեքության դեպքում
4 – սարքավորումը պաշտպանված է ջրի կաթիլներից
5 – սարքավորումը պաշտպանված է ջրի շթից
6 – սարքավորումը պաշտպանված է ջրի ուժեղ շթից
7 – պաշտպանված է կարճ ժամանակով ամբողջությամբ ջրի մեջ գտնվելու դեպքում (մինչև 1 մետր)
8 – պաշտպանված է երկար ժամանակով ջրի մեջ գտնվելու դեպքում (1 մետրից ավելի խորությամբ, ավելին, քան 30 րոպե)

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս