Դելիում ավտոմեքենայի պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի
Դելիում նոյեմբերի 10-ին ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hindustan Times թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհի մասին։
Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին նոյեմբերի 11-ին հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։
Քննիչները կարծում են, որ պայթել է Hyundai i20 մակնիշի ավտոմեքենան, որը կանգ էր առել լուսացույցի տակ։ Պայթյունի ալիքը լուրջ վնաս է հասցրել մերձակայքում կայանված մեքենաներին։ Դրա հետ մեկտեղ հետաքննության մասնակիցները չեն բացառում, որ խոսք կարող է լինել ահաբեկչական գործողության մասին։
Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի երեկոյան Նյու Դելիի մետրոյի կայարանի մոտ, որի մերձակայքում գտնվում է զբոսաշրջային հայտնի տեսարժան վայրը՝ «Կարմիր ամրոցը» (Լալ Քիլա)։



