Facebook-ը հայտարարել է փոփոխությունների մասին
Facebook ընկերությունը, որը ստիպված էր նորություններն ընտրելիս կողմնապահության, ինչպես նաև անհավաստի և չստուգված տեղեկատության տարածման մեղադրանքներ լսել, հայտարարել է մի շարք փոփոխությոնների մասին, որոնք վերաբերում են Trending բաժնին, որտեղ արտացոլվում են սույն սոցիալական ցանցի օգտատերերի կողմից քննարկվող առավել կարևոր նորությունները: Այս մասին ասված է հունվարի 25-ին Facrbook-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Դրանում նշված է, որ այժմ հիշյալ բաժնում ընթացիկ պահին առավել ընթերցված նորությունները ցուցադրելիս կարտացոլվեն դրանց աղբյուրները (հեռուստաալիք, թերթի էլեկտրոնային տարբերակ կամ կայք), ինչպես նաև այն վերնագրերը, որոնցով այս կամ այն զանգվածային լրատվամիջոցը հրապարակել է այդ տեղեկությունը: Բացի դրանից, Facebook-ը բարելավել է այն բանի ճանաչման բուն համակարգը, թե ինչ հրապարակումներ են մեծ հետաքրքրություն առաջացնում ինտերնետ-հանրակցության շրջանում: Նաև այն բոլոր օգտատերերը, որոնք բնակվում են միևնույն տարածաշրջանում, այժմ Trending բաժնում կտեսնեն միատեսակ նորություններ:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ այս փոփոխությունները մատչելի կդառնան արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, բայց առայժմ խոսքը վերաբերում է միայն ԱՄՆ-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: