ՔՊ-ի որջը վերացնելու մասին Խաչիկ Մանուկյանի հայտարարությունից ՔՊ-ականը «հուզվել է», մտածում եմ ի՞նչ է ուզում իրականացնի ոստիկանությունը. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հարցազրույցում հայտարարել է` «ՔՊ–ի որջը վերացնելու ենք․ թալանել են, փողերը մսխում են»։

Այս հայտարարությունից «հուզվել է» մի ՔՊ–ական ավագանու անդամ, Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ Նա ֆեյսբուքում դիմել է ոստիկանությանը՝ գրելով՝ «խնդրում եմ այս հայտարարությունը ի գիտություն ընդունել և համապատասխան գործողություն իրականացնել»։

Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչ է ուզում սույն ՔՊ–ականը, որ իրականացնի ոստիկանությունը․

1) Հոգնել է անբարոյական՝ ապադասակարգայնացած՝ հանցագործ տարրերի հավաքավայր՝ պատսպարանից (տես որջ բառի բացատրությունը) և ցանկանում է, որ ոստիկանությո՞ւնը վերացնի այդ ավազակների՝ բանդիտների որջը, թե՞

2) Հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն իրենց թալանն ու փողերի մսխումը։

Մի բան ակնհայտ է․ քանի դեռ այս իշխանությունն է իշխում՝ ՔՊ–ական այդ աղջկա խնդրանքը չի կատարվելու․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930