Բաժիններ՝

Android-ի 8 գաղտնի գործառույթ, որոնց մասին չգիտի օգտատերերի 90 տոկոսը

Այսօր արդեն դժվար է գտնել մարդու, ով սմարթֆոն չունի։ Adme.ru-ն ներկայացրել է Android-ի 8 գաղտնի գործառույթ, որոնց մասին չգիտի օգտատերերի 90 տոկոսը։

1. Մարտկոցն ավելի երկար լիցքավորված պահելու համար։ Եթե Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսի էկրանին սև կամ մուգ ֆոն դնեք, կնկատեք, որ հեռախոսն ավելի երկար կաշխատի։

2. Տեքստի ձայնային վերարտադրություն։ Եթե գերադասում եք տեղեկատվությունը լսել և ոչ թե կարդալ, պարզապես կարգավորումներում «Հատուկ հնարավորություններ» կետը գտեք և ակտիվացրեք ձայնային վերարտադրության ֆունկցիան։

3. Սմարթֆոնի կառավարում։ «Կարգավորումներ» հատվածում ընտրեք «Անվտանգություն» հատվածը, ապա «Սարքավորման ադմինիստրատորներ» և «Android-ի ջնջված կառավարում» հատվածում միացրեք «Սարքավորման որոնում» կոճակը։ Եթե կորցնեք սմարթֆոնը, կարող եք տվյալները վերականգնել և սմարթֆոնն արգելափակել այս կայքի միջոցով։

4. «Հյուրի» ռեժիմն ակտիվացնելու համար։ Եթե ցանկանում եք որոշ ժամանակով հեռախոսը տալ այլ անձի, միևնույն ժամանակ պահպանել անձնական տեղեկատվության գաղտնիությունը, օգտագործեք «Հյուրի ռեժիմ» գործառույթը։ Բացեք արագ կարգավորումների հատվածը, սեղմեք օգտատիրոջ կոճակը, որը գտնվում է վերին հատվածում։ Այդտեղ կարող եք գտնել «Ավելացնել հյուրի» կոճակը, և ինքներդ կարող եք ընտրել՝ ինչ գործողություններ կարող է կատարել այդ անձը։

5. Էկրանի խոշորացույց։ Վատ տեսողություն ունեցող անձինք չեն էլ պատկերացնում, թե այս ֆունկցիան որքան կարող է հեշտացնել նրանց կյանքը։ Պարզապես բացեք «Կարգավորումներ» հատվածը, ընտրեք «Հատուկ հնարավորություններ», ապա «Խոշորացման ժեստեր»։ Դրանից հետո կարող եք մեծացնել էկրանի ցանկացած հատված։

6. Մոդեմի ռեժիմ։ Տարբեր սարքավորումներից համացանց մուտք ունենալու համար պարտադիր չէ առանձին 3G մոդեմ գնել կամ այլ սարքավորում. այս խնդիրը հեշտությամբ կլուծի ձեր սմարթֆոնը։ Կարգավորումներում «Անլար ցանցեր» հատվածում ընտրեք «Hot post» հատվածը և նշեք «Точка доступа WLAN» կոճակը։

7. Սմարթֆոնի կառավարում գլխի շարժման միջոցով։ Պատահում են իրավիճակներ, երբ հարկավոր է օգտվել սարքավորումից, բայց ձեռքերը զբաղված են, կամ փողոցում սառն է, և չեք ցանկանում հանել ձեռնոցները։ Այս խնդիրը ևս լուծում ունի։ Eva Facial Mouse հավելվածը ներբեռնելով՝ կարող եք սմարթֆոնը կարգավորել գլխի շարժման միջոցով։

8. Թաքնված խաղ։ Բացեք «Կարգավորումները», ապա «Հեռախոսի մասին» կամ «Պլանշետի մասին» հատվածը։ Մի քանի անգամ արագ սեղմեք «Android version» կոճակը, կհայտնվի նշան, որի վրա հարկավոր է արագ սեղմել։ Այս գործողություններից հետո հատուկ խաղ կբացվի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս