Բաժիններ՝

Ատամի մածուկի և ծամոնի մեջ մահացու բաղադրամաս են գտել

Ֆրանսիացի և լյուքսեմբուրգցի գաստրոէնտերոլոգները նախազգուշացրել են E171 (տիտանի երկօքսիդ) ներկանյութի վտանգի մասին, որը պարունակում են ատամի մածուկների մեծ մասը և ծամոնները: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports հանդեսում, դրա մասին համառոտ հաղորդել է The Independent-ը:

Տիտանի երկօքսիդը, գիտնականների կարծիքով՝ կարող է քաղցկեղածին լինել, այսինքն՝ քաղցկեղի զարգացում առաջացնել: Մասնագետներն իրենց եզրակացությանն են հանգել առնետների վրա կատարված գիտափորձերի ընթացքում: Այն կրծողների մոտ, որոնց 100 օրվա ընթացքում E171-ով ջուր են տվել մարդկանց կողմից գործածվող չափաբաժիններին համանման չափաբաժիններով, 40 տոկոսով ավելի հաճախ են զարգացել մարսողական համակարգի նախաքաղցկեղային հիվանդություններ:

E171 միացությունը տիտանի արդյունաբերության հիմնական արգասիքներից մեկն է: Սննդի մեջ այն, որպես կանոն, օգտագործվում է որպես գունազերծիչ: Առավել հաճախ այն կարելի է հանդիպել քաղցրավենիքների մեջ, թխվածքաբլիթներում և ծամոնի մեջ, ինչպես նաև ատամի մածուկներում և արևապաշտպան քսուքներում: Հեղինակները ձեռնպահ են մնացել այն եզրակացություններից, թե սպառնալիքը տարածվում է արդյոք մարդկանց վրա, սակայն դա չեն բացառել: Այդ պատճառով Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել՝ անցկացնել ընդգրկուն հետազոտություն՝ նվիրված սննդի արդյունաբերության մեջ E171-ի օգտագործման անվտանգությանը և նպատակահարմարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս