Բաժիններ՝

Վուդի Ալենն իր հաջորդ ֆիլմը կնկարահանի Մադրիդում

Ռեժիսոր Վուդի Ալենը Մադրիդի տարածաշրջանային կառավարությունից ֆինանսավորում է ստացել նոր ֆիլմի համար: Այս մասին հաղորդում է իսպանական El Pais հրատարակությունը։

Սուբսիդիան կազմել է 1.5 միլիոն եվրո՝ նույնքան գումար, որքան Ալենը ստացել էր մեկ այլ իսպանական ֆիլմի՝ «Վիկի Քրիստինա Բարսելոնայի» արտադրության համար։ Օրենքով, ֆինանսավորումը ստանալուց հետո ռեժիսորը պարտավոր կլինի Մադրիդը ներառել իր նոր ֆիլմի վերնագրում։

Ֆիլմի սյուժեի մանրամասները անհայտ են։ «Վիկի Քրիստինա Բարսելոնայից» բացի, Ալենը Իսպանիայում նկարահանել է նաև «Ռիֆկինի փառատոնը» (2020) ֆիլմը։ Նրա վերջին՝ 50-րդ նախագիծը՝ «Մեծ հեգնանքը», նկարահանվել է ֆրանսերենով և թողարկվել է 2023 թվականի աշնանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս