«Չպետք է մոռանալ, որ կան օջախներ, որոնք անուշադրության դեպքում կարող են էլ ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս մարտահրավերները: Դրանում համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ դա ոչ մեկը չէր կանխատեսել, բայց դա տեղի ունեցավ»:
«Ամենահետաքրքիրն այդ պայմանագիրն է եղել, իսկ մնացածը՝ ազգ-բանակ և այլն, որևէ կոնկրետություն չկա։ Ընտրություններն էին, որ սովորաբար լինում են, Ղարաբաղի հարցում որևէ առաջընթաց չկա»:
«Դուք երբեք ձեր երեխայի ձեռքը չեք տա մի գիրք, որի բովանդակությունն ինքներդ չեք ստուգել: Ինտերնետը դրա ավելի անվերահսկելի տարբերակն է, որտեղ երեխայից ավելի զգոն պետք է լինեն հենց ծնողները»:
«Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա»:
Ինչո՞ւ ենք այդքան մեծ լարվածություն և չհասցնելու զգացողություն ունենում տոներից առաջ։ Ինչո՞ւ ենք հանգստից հետո մեծ դժվարությամբ վերադառնում աշխատանքային գործունեությանը։
«Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ հասարակությունները պատրաստ չեն սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը»,- պաշտոնական Անկարայի մոտեցումը ներկայացրեց թուրք քաղաքագետը:
«Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց՝ ցույց տալով, որ փորձ է անում հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, ինչը դրական ուղերձ է Արևմուտքին»:
«Եթե այնուամենայնիվ փորձենք ցուցանիշների տեսանկյունից գնահատել արդյունավետությունը, ապա կարևորագույն ցուցանիշ է արտագաղթի ծավալը, որովհետև տնտեսական գործունեության արտահայտումն ի վերջո արտացոլվում է արտագաղթի տեմպերի վրա»։
«Այն երկրները, որոնք չեն ոտնահարում ամերիկյան շահերը, ավելին՝ գուցե ընդհանուր շահեր ունեն Միացյալ Նահանգների հետ, կշարունակեն ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ»:
Որտեղ կան մարդ-մարդ հարաբերություններ, այդտեղ կարող է լինել նաև սոցաշխատողի անհրաժեշտությունը, այլ կերպ ասած` սոցաշխատողը հարաբերություների իսկական մասնագետ է, որին կարող է դիմել ցանկացած տարիք և սոցիալական կարգավիճակ ունեցող անձ, երբ ուզում է իրացնել իր սոցիալական իրավունքը:
Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ։ 2009 թվականին, երբ ընդունվեց այդ օրենքը, նախատեսված էր, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո դպրոցում որպես ուսուցիչ չեն կարող աշխատել միջնակարգ, միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները։
Այս օրերին լրատվամիջոցներում ամենահիշատակվող թեման գներն են: Բոլորս էլ գիտենք, որ Ամանորից առաջ գները մեր երկրում բարձրանալու անզուսպ հակում ունեն: Հատկապես՝ սննդամթերքի գները:
«Ռուսաստանն այս գոտին դիտարկում է իր հետաքրքրությունների գոտի, հենց այդ պատճառով էլ նման քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, զենքի առևտուրը դրա մի մասն է: Բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը»,- ասաց Ֆելգենգաուերը:
2015 թվականից Հայաստանում մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Սրանք այս տարվա վերջին ցուցանիշներն են, քանի որ տարվա ամբողջական ցուցանիշները՝ 12 ամիսների համար, կհրապարակվեն միայն 2018 թվականի հունվարին։
«ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների սահմանափակումները բնականաբար վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում և կարծում եմ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի»:
2017 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը՝ 2017 թվական հունվար-սեպտեմբեր ամիսների համար։ ԱՎԾ-ն հրապարակել էր ներդրումների զուտ հոսքերը։
«Հայաստանի դեպքում, իմ կարծիքով, պայմանը կլինի նոր ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Առանց վստահեցման, որ համաձայնագիրը կվավերացվի՝ երկխոսություն չի սկսվի»:
«Ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է: Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում: Սակայն առաջին տեղում և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության քաղաքական կամքն է:
Աշխարհը լի է անբուժելի հիվանդություններով և համաճարակներով, որոնք էականորեն կրճատում են մարդկային պոպուլյացիան: Սակայն, բացի ֆիզիկական և օրգանական համակարգին վնաս հասցնող համաճարակներից, գոյություն ունեն նաև հոգեբանական բնույթ կրող համաճարակներ…
Վերջին շրջանում հասարակությանն ամենից շատ հուզող և ամենաքննարկվող թեման գնաճն է։ Մարդիկ քննարկում են ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած թանկացումները, այլև հնարավոր գնաճը, որը սպասվում է հաջորդ տարվա սկզբից։
«Ընկալում կա, որ Ռուսաստանը պետք է վճարի, լուծի բոլոր խնդիրները, օգուտները ստանան մյուս երկրները՝ պահպանելով իրենց ինքնիշխանությունը, բայց սա համատեղ աշխատանք է, զիջումների պետք է գնան բոլոր երկրները, այնինչ, ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ մյուսները, դժգոհում են ինչ-ինչ հարցերից»:
«ՀՀ-ում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք ՌԴ-ն ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը ՀՀ-ն ստանում է ՌԴ-ի հետ գործընկերության շնորհիվ»:
Անցած շաբաթ Ազգային ժողովը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեն, որով 2018 թվականին կրթությանը շուրջ 500 միլիոն դրամ պակաս կտրվի, քան 2017 թվականին։
Մեր վարչապետը պաշտոնավարման հենց սկզբից հայտարարեց, որ Հայաստանում անթույլատրելի շատ են ոչ աշխատանքային օրերը: Հայտարարեց: Խոստացավ կրճատել: Չկրճատեց:
«Հայ-թուրքական սահմանի փակ վիճակը շարունակելով՝ Թուրքիան և Ադրբեջանը հույս ունեին զիջումներ ստանալ Հայաստանից, կարծելով, թե ծնկի են բերել, ինչը չհաջողվեց, այս արձանագրություններն էլ, հետևաբար, որևէ իմաստ չունի շարունակել պահել»:
«Եվրոպացիները հստակ պայմաններ են դրել և Հայաստանից սպասում են ինչ-ինչ գործողությունների։ Դրանցից մեկը և ամենակոնկրետը վիզաների ազատականացումն է»։
«Մենք համաձայն ենք մեր միջամտությունը հասցնել զրոյի, սակայն մեկ պայմանով՝ տնտեսվարողները պետք է աշխատեն մաքուր դաշտում»:
«Արվեստագետն ու արտադրությունը բավականին անհամատեղելի բաներ են, դրա համար միշտ կոնֆլիկտներ են առաջանում»:
«Հիշում եմ` ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը»: