«Սա հանրահայտ, դասագրքային ճշմարտություն է». Գագիկ Եգանյան

«Իշխանության, ապագայի նկատմամբ վստահության պակասը, կայունության բացակայությունը, անկայուն տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակը գրեթե միշտ էլ եղել են արտագաղթի պատճառ։ Բայց դրանք իրենց նշանակությամբ ու կշռով անհամեմատ փոքր են՝ սոցիալ-տնտեսական պատճառների հետ համեմատած։ Սա սոցիոլոգների արձանագրած իրողությունն է»,- 168.am-ին ասել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանության նկատմամբ անվստահությունն ու արդարության պակասի զգացումն ի՞նչ տեղ ունեն և ե՞րբ են հայտնվել արտագաղթի պատճառների մեջ։

Ըստ նրա՝ այդ երևույթը՝ արտագաղթը, անհանգստացնում է բոլորին, այդ թվում՝ իշխանություններին, իսկ արտագաղթը կասեցնելու, ծավալները փոքրացնելու համար պետք է վերացնել այն առաջացնող պատճառները.

«Սա հանրահայտ, դասագրքային ճշմարտություն է։ Պատճառները բացահայտում են սոցիոլոգիական հարցումների ժամանակ, և հիմնականը, գերակշիռ մասը սոցիալ-տնտեսական պատճառներն են, աշխատատեղերը»։

Արտագաղթի տվյալները թարմացնելու նպատակով, ինչպես նշեց Գ.Եգանյանը, հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է Միգրացիայի միջազգային կազմակերպության օժանդակությամբ ընդլայնել նախկինում Սլավոնական համալսարանի կողմից իրականացված հետազոտության շրջանակները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930