Բաժիններ՝

Օդրի Հեփբերնի և դիզայներ Ժիվանշիի ընկերության մասին ֆիլմ կնկարահանեն

Deadline-ը հաղորդում է, որ մշակվում է նոր կենսագրական դրամա՝ «Ընթրիք Օդրիի հետ»։ Ֆիլմը կպատմի դերասանուհի Օդրի Հեփբերնի և դիզայներ Հյուբեր դը Ժիվանշիի երկարատև բարեկամության մասին։

Դերերում կլինեն Թոմասին Մաքքենզին և Անսել Էլգորթը ։ Երկրորդական դերերում կխաղա Մայքլ Շենոնը։ Ֆիլմի ռեժիսորը կլինի Էյբ Սիլվիան:

Ֆիլմի գործողությունները տեղի կունենան Փարիզում: Այն կպատմի մեկ երեկոյի մասին։ Հեփբերնը Ժիվանշիի հետ հանդիպել է «Սաբրինա» ֆիլմի նկարահանման հրապարակում 1953 թվականին։

Ֆիլմի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտարարված չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930