
ՀՀԿ-ն նոր երկխոսություն է սկսել

Երեկ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ հանդես եկող քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել ԱԺ շենքի մոտ, իսկ հետո երթով շարժվել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ` պահանջելով, որ ՀՀԿ-ական պատգամավորները գնան ԱԺ և մասնակցեն ընդդիմության և ԲՀԿ-ի նախաձեռնած արտահերթ նստաշրջանին:
Չնայած ՀՀԿ-ականները չեն կատարել ցուցարարների պահանջը և չեն մասնակցել նիստին, սակայն ցուցարարները հայտարարել են, որ իրենց պայքարում կատարել են հաղթական քայլ.ՀՀԿ ներկայացուցիչներն ընդունել, լսել են իրենց բողոքը և խոստացել դա քննարկել: Ընդհանրապես ՀՀԿ-ականները սիրում են երկխոսության մեջ մտնել տարբեր կուսակցությունների և հասարակական շարժումների ներկայացուցիչների հետ, լսել և քննարկել նրանց պահանջները, իսկ թե ինչով է դա ավարտվում, ցուցարարներին կարող է ավելի լավ բացատրել նրանց երթի առաջին շարքերից քայլող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ՀՀԿ-ականների հետ երկխոսության փորձ ունի:
Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: