«Ճշտած» համագումար

Նոյեմբերի 23-ին «Անի» հյուրանոցում տեղի կունենա ՍԴՀԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության գործող ատենապետ Գևորգ Պերկուպեկյանի փոխարեն կընտրվի նոր ատենապետ: Նոյեմբերի 18-ին լրանում է այն ժամկետը, որի ընթացքում Վճռաբեկ դատարանը պետք է պատասխան տա ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցին, որով նա վիճարկում է Պետռեգիստրի կողմից Պերկուպեկյանի ղեկավարած կուսակցության գրանցման օրինականությունը:

Մինչ այդ, Արաբկիր վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը Պետռեգիստրի որոշման մեջ որևէ օրինախախտում չէին հայտնաբերել: Եթե կուսակցության համագումար նշանակվում է նոյեմբերի 23-ին, կարելի է ենթադրել, որ այնտեղ տեղեկացված են, որ Վճռաբեկ դատարանը մեժելու է Սարգսյանի հայցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930