Երկուսուկես տարի անց

Այսօր, ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո, Վիեննայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Եթե հաշվի առնենք, որ մինչ այս պահը ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ չի ներկայացրել, ապա Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շարունակելու են բանակցել 2007թ. նոյեմբերին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հանձնված կարգավորման առաջարկների փաթեթի հիման վրա:

Այն, հիշեցնենք, ստացել է Մադրիդյան սկզբունքներ անվանումը, շարունակում է մնալ` որպես բանակցությունների հիմք: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, Ադրբեջանը մի քանի անգամ տապալել է Խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ներկայացնելով լրացուցիչ պահանջներ: Հայաստանի այդ հայտարությունները շարունակում են ուժի մեջ մնալ, և այսօրվա հանդիպման հիմնական ինտրիգն այն է՝ արդյոք նոր պահանջներ կներկայացնի՞ Ալիևը, թե՞ ոչ:


Տեսանյութեր

Լրահոս