Սաղ թանկացել ա. էսօր օլիգարխ կամ իշխանության աջակից պիտի լինեք, որ ապրեք․ քաղաքացիներ

2026 թվականի երրորդ եռամսյակում գնաճը Հայաստանում շարունակել է գտնվել Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 3 տոկոսից բարձր մակարդակում․ Հայաստանի գլխավոր դրամատունը թանկացումների նոր ալիքի վտանգ տեսնելով՝ նախօրեին որոշեց 0.25 տոկոսով բարձրացնել 9 ամիս անփոփոխ մնացած վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դարձնելով 6.75 տոկոս։

Իսկ ԿԲ-ն թանկացումների նոր ալիքը պայմանավորում է Հայաստանի տնտեսության ներսում ավելացած պահանջարկի հետ՝ մասնավորապես, Ռուսաստանից դեպի Հայաստան քաղաքացիների նոր հոսքի հետ:

Օգոստոսի տվյալները ներկայացնող ամենաթարմ պաշտոնական վիճակագրությամբ, ի դեպ, մեր երկրում թանկացել է գրեթե ամեն ինչ, առողջապահական ծառայությունները մեկ տարում թանկացել են 3.5 տոկոսով, տաքսի ծառայությունը՝ 7.6 տոկոսով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունները՝ 18.1 տոկոսով,  կրթությունը Հայաստանում մեկ տարում թանկացել է 8.3 տոկոսով, իսկ բնակարանների մեկ քառակուսի մետրը՝ միջինը գրեթե 17 տոկոսով:

12-ամսյա գնաճն օգոստոսին 4.4 տոկոս է կազմել:

Կարդացեք նաև

Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. սա էլ  Համաշխարհային բանկի վերջին զեկույցից մի հատված է։

Ինչպե՞ս է այս պայմաններում ապրում ՀՀ քաղաքացին․ հե՞շտ է այսօր կյանքը Հայաստանում․ այս հարցն է ուղղել 168am-ը քաղաքացիներին՝ մայրաքաղաքում փոքրիկ հարցախույզի ընթացքում։

Իսկ քաղաքացիները հիմնականում դժգոհ են․ սոցիալական խնդիրները շատ են, լուծումներն էլ չեն երևում․ մեր քաղաքացիների արձագանքներից մի քանիսը՝ ստորև․

  • Դժգոհ եմ կառավարության ստախոսություններից․ էս հարկերը, թանկացումներ, գնաճ, իսկ բարձրացումները`թոշակի և այլնի, որ լինում է, համարժեք չէ գնաճին։
  • Կասեի, որ շատ դժվար է այսօր Հայաստանում ապրելը, քանի որ իրականում և՛ աշխատանքի առումով նորմալ չեն վճարումները, և՛, կարելի է ասել, տրանսպորտի առումով խնդիրներ կան։ Ես գալիս եմ Զովունուց, մի կանգառի համար ես վճարում եմ 200 դրամ, բայց ի՞նչ ձևով եմ մտնում տրանսպորտ․ սոսկալի։
  • Ես նոր եմ եկել Ռուսաստանից․ փոփոխությունները տեսնում եմ, բայց ապրելը, ճիշտն ասած, ինձ թվում է` մի քիչ դժվար կլինի, որովհետև թանկությունը շատ է․ էս երթևեկության, էս տաքսիների հետ կապված, մսամթերքի, կաթնամթերքի։ Ես որ գնացի, նման գներ չէին։ Ճիշտն ասած, հիմա շատ զարմացած եմ ու զարմանում եմ` հատկապես թոշակառուները ո՞նց են ապրում։
  • Եթե մի երկրում նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ է, ինձ թվում է` գնաճի հետ մեկտեղ՝ աշխատավարձերը ևս պիտի բարձրանան։
  • Աշխատանք գտնելը բարդ է, աշխատավարձը` շատ ցածր, աշխատանքը ծանր է, տնտեսությունը` շատ վատ վիճակում․ գյուղացիներին նայում ես՝ չեն կարողանում իրենց բարիքները վաճառեն, որպեսզի կարողանան գոյատևեն։

Մի խոսքով, օլիգարխ պետք է լինեք, որ կարողանաք ապրեք, կամ՝ ներկայիս ղեկավարության կողմնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930