Բաժիններ՝

Արսեն Ղազարյան. Այսօր ռուսական կապիտալը խելոք լինի, կլցվի Հայաստան

«Տեսնենք` հոկտեմբերի 10-ին ինչ կլինի: Մի ժամանակ ես շատ համարձակ էի ասում՝ շուտով կանդամակցենք, բայց հիմա սպասենք, տեսնենք»,- 168.am-ին ասել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ըստ նրա՝ մեզ ինտեգրվել համակարգում պետք է, ՀՀ-ն առանց ինտեգրման չի կարող զարգանալ և շատ ճիշտ է ՀՀ քաղաքական ղեկավարությունը, որ փորձում և կարողանում է «և-և»-ի քաղաքականությունը շարունակել. «Եվրասիական մություն մտնելով Եվրոպային չենք ուրանում, եվրոպական ինտեգրումը նոր բանաձևով ենք փորձում խորացնել: Եվ դա ճիշտ է: ՆԱՏՕ-ում էլ ՀՀ նախագահի ելույթը շատ հստակ դրա մասին էր: Ոչ միայն մեր ռազմաքաղաքական խնդրիգ Արցախի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ կապված, այլև տնտեսական իմաստով: Մեր փրկությունն ամուր լինելն է, մեր փրկությունը կոմպլեմենտար քաղաքականությունն է, և սա է մեր կոչումը: Եվ այսօր ռուսական կապիտալը խելոք լինի, կլցվի Հայաստան»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս