Բաժիններ՝

Երևանում ավտոկանգառների մոնոպոլիան՝ Քեթրինի Միհրանին

««ՉԻ» տեղեկություններով՝ Երևանում ավտոկանգառների մոնոպոլիան Երևանի քաղաքապետարանից վերցվել և տրվել է մասնավոր ընկերություններից մեկին: Այսուհետև Երևանի ավտոկանգառներում չեք հանդիպի մարդկանց, որոնք ավտոմեքենաների կայանման համար վարորդներից վարձավճար կվերցնեն 100 կամ 200 դրամ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու շարունակում.

«Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին բացատրում են նոր կարգը, համաձայն որի՝ վարորդները կայանատեղերի համար վճարելու են «ավտոմատով» կամ բջջային հեռախոսից համապատասխան հաղորդագրություն ուղարկելով:

«ՉԻ» տեղեկություններով՝ ծրագիրն իրականացնելու է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններից մեկը, որը շահել է համապատասխան մրցույթը և այժմ ծառայություն է մատուցելու ՀՀ քաղաքացիներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս