Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն Ստամբուլում
Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում օգոստոսին Ստամբուլում, հայտնում է Türkiye թերթը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, անվտանգությունն ու կայունությունը, հակամարտությունների կանխարգելումը, ինչպես նաև կարգավորման դիվանագիտական մեխանիզմների ամրապնդման ուղիները։
«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պակիստանցի իր գործընկեր Մուհամմադ Իսհաք Դարին հրավիրել է Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի մասնակցությամբ արտգործնախարարների տարածաշրջանային հանդիպմանը, որը կկայանա այս ամիս Ստամբուլում», – ասվում է հրապարակման մեջ։
Առաջիկա հանդիպումը կլինի չորս երկրների միջև դիվանագիտական համակարգման շարունակությունը։
Ավելի վաղ Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Կահիրեում։

