«Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ինչպես նաև այն ժամանակվա կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, որոնք կարողացան կազմակերպել իշխանության և ընդդիմության առաջին երկխոսությունը, որը չնայած տապալվեց (հիմնականում՝ իշխանության մեղքով), սակայն հիմա, երբ հասունանում է նոր երկխոսությունը, նախորդ փորձը անպայման հաշվի կառնվի»:
«ԲՀԿ-ում սպասում էին, որ Ֆրանսիայից Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ էլ Ծառուկյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել»:
«Ապրիլի 21-25-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ իսկական ՀՀԿ–ական խրախճանք է սպասվում»։
«Երեկ Ազատության հրապարակ էին եկել և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը»:
«Սահմանադրական դատարանն ի վերջո իր այսօրվա որոշմամբ ամբողջ աշխարհին կարևոր մեսիջ է ուղարկելու Հայաստանի պետականության, Սահմանադրականության վերաբերյալ»:
«Իշխանության վերին օղակում շարունակվում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքները»:
«ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել ԳագիԿ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի «հնարավորությունները»։
«Ակնկալվում է աջակցություն՝ Հայաստանի ազգային հարստությունը Հայաստան վերադարձնելու համար»:
«Պարզապես այն ժամանակ Ղուկասյանը «գծի մեջ» էր, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություններ էր մատուցում: Իսկ հիմա «գծերից ընկել է», դրա համար էլ արդեն ջրի երես են հանել նրա մութ գործերը»:
«Իշխանության մեջ ներկայումս քննարկվում է Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ գնալու և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու հարցը»:
«ԿԸՀ-ն, փաստորեն, ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլև հայերենի»:
«Սա ոչ թե ողջույնի խոսքի է նման, այլ ծաղրի, որովհետև նախ՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ոչ թե ավելի քան 60 տոկոս, այլ նույնիսկ 60 տոկոս ձայն չի ստացել»:
«Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է, զուգորդում է կրոնա-բարոյական և քաղաքական պայքարը»:
«Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը թեև պտուղներ չտվեց, սակայն դրա մասին քննարկումները չեն դադարում: Ըստ այդ խոսակցությունների, փոխադարձ ջերմ հանդիպման ժամանակ Ծառուկյանն իր աջակցությունն է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մասնավորապես մեդիա ոլորտում»:
«Այն տղամարդը, որը քաշքշեց նրան, Սևանից չէ: Նա Գավառից է, և ես չեմ ճանաչում իրեն»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթը շարունակում է տպագրել գրող Արփի Ոսկանյանի «Այն ո՞վ է, այն ո՞վ» քաղաքական բանաստեղծությունների շարքը:
«Քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական օրենքների համաձայն՝ սովորաբար հենց այսպես են վարվում բոլոր այն դատապարտյալների հետ, որոնք դատապարտվում են բռնաբարության համար»:
«Խորհրդարանում 20 միլիոնատեր պատգամավոր կա, որոնք ավելի քան մեկ միլիոն դոլար կարողություն են հայտարարագրել»:
«Նման շեշտադրումներն այնքան էլ գեղեցիկ չեն հնչում, մանավանդ եթե ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր: Ի վերջո, ՌԴ-ն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է»:
Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում նոր ամպլուայով է հանդես գալիս՝ կանանց պաշտպանության օրակարգով:
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրա դիվանապետը համառորեն խուսափում են որևէ կերպ արձագանքել ներքաղաքական իրավիճակին և կիրակի օրվանից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին»:
Վարդան Սեդրակյանը փետրվարի 19-ին Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական բուժզննումն էր անցել, և բժիշկները պահանջել էին, որ նա շարունակի բուժվել հիվանդանոցային ռեժիմով:
«Մարտի ութի առիթով պաշտոնյա կանայք ու կին պատգամավորները եղել են ոչ միայն Հովիկ Արգամիչի, այլև վարչապետ Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում»:
«Կա որոշակի ժամանակի դեֆիցիտ, հայտարարվել են ժամկետներ, որպես վերջնաժամկետ ինագուրացիայի օրն է նշվել, իսկ հասարակությունը մինչ այդ ժամկետը սպասելիքներ ունի»:
«Նրանք հանդիպել են Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը»:
«Սա իսկապես ծայրահեղ քայլ է, որը՝ ոչ միանշանակ ընդունվեց Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների, քաղաքական ուժերի կողմից, համախոհները անհանգստացած էին, քաղաքական ուժերը՝ շփոթված»:
«Խոսք է եղել միասնական ընտրացուցակով հանդես գալու մասին, ու երբ հերթը հասել է հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը, գործընթացը ձախողվել է»:
«ԲՀԿ հայտարարությունն այն մասին, որ իրենք բաց են քննարկումների համար և պատրաստ են իրենց առանցքի շուրջ համախմբվողներին ընդունել, մեր տեղեկություններով, հիմնականում ուղղված է եղել Դաշնակցությանը»:
«Ինքնին հացադուլը գուցեև ուշադրություն գրավելու և պայքարելու միջոց է (չնայած մոտ 10 օր առաջ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ազատության հրապարակում այլևս ոչ մի տառապանք, ոչ մի հացադուլ չի լինի): Բայց նախ՝ պետք չէ խոսել զոհերի, դիակների մասին»:
«Շուշան Պետրոսյանն իմ խմբակցության անդամ է, և կարծում եմ՝ համերգ է, մարդիկ կլինեն՝ կգնան կամ չեն գնա»: